Տեղեկատվության 90%-ը մարդը ստանում է աչքերի միջոցով, որոնք հաղորդում են ուղեղին և՛ տրամադրության, և՛ զգացմունքների, և՛ շատ այլնի մասին : Տեսողական օրգանը բավականին բարդ կառուցվածք ունի : Այն պատկերներն ուղեղին է փոխանցում հատուկ տեսողական նյարդերի միջոցով :

Շագանակագույն աչքերն ամենևին էլ շագանակագույն չեն

Շագանակագույն աչքերը կտրականապես տարբերվում են, օրինակ, կապույտ աչքերից : Սակայն գիտնականների ուսումնասիրություններն այս երկու գույնեը միավորել են մեկի մեջ : Արտասովոր է հնչում, սակայն շագանակագույն պիգմենտի թաղանթի ակ կապույտն է թաքնված : Մուգ պիգմենտացիայով ծածկված ցանցաթաղանթը շագանակագույն է երևում : Այս ուսումնասիրության ընթացքում մասնագետներն այնքան հեռու են գնացել, որ այսօր շագանակագույն աչքեր ունեցող ցանկացած մարդ կարող է ընդամենը 20 վայրկյանում կապուտաչյա դառնալ : Հենց այդքան է տևում տեսողական օրգանի երանգի կորեկցիան : Շագանակագույն պիգմենտը պարզապես հեռացվում է լազերով :

Համակրանքը լայնացնում է բիբերը

Եթե մարդու աչքերի առաջ է հայտնվում նրա համար դուրեկան որևէ այլ մարդ, ապա աչքերն արձագանքում են դրան : Համակրելի մարդուն նայելու ընթացքում բիբերն ունակ են մեծանալու մինչև 50%-ով : Պատճառն այն է, որ մարդը փորձում է ուղիղ իմաստով ավելի լավ տեսնել դիմացինին, հետևաբար աշխատում են համապատասխան ռեֆլեքսները :

Գույների կախարդանք

Պարզվում է՝ մոլորակի բոլոր տղամարդկանց 12%-ը տառապում է դալտոնիզմով և ունակ չէ որոշ գույներ տարբերակելու : Նմա բարձր տոկոսայնության պատճառն այն է, որ գեները, որոնք պատասխանատու են դալտոնիզմի ամենատարածված ձևի համար, պահպանվում են X քրոմոսոմում, որը կանանց մոտ երկուսն է, իսկ տղամարդկանց մոտ՝ մեկը : Դալտոնիզմի ամենատարածված ձևը կարմրականաչավունն է, որը գործում է տղամարդկանց 8%-ի և կանանց միայն 0.5%-ի մոտ :

Շնաձկան ու մարդու եղջերաթաղանքները նույնական են

Գիտնականներին հաջողվել է պարզել, որ մարդու ու շնաձկան տեսողական օրգանները մեծ մասամբ համընկնում են : Խոսքը գնում է, մասնավորապես, եղջերաթաղանթների մասին, որոնք այն աստիճանի նման են, որ մարդու աչքի վիրահատությունների ժամանակ հաճախ եղադրում են շնաձկան աչքի եղջերաթաղանթներ : Նման եղանակով բուժում են աչքի բավականին ծանր հիվանդություններ : Գիտնական-էվոլյուցիոնիստները կարծում են անգամ, որ որ հենց այս ծավային կենդանիներից էլ մարդ արարածը ձեռք է բերել իր աչքերի առանձնահատկությունները :

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել