Operativ.am-ը գրում է.
Մարտի 18-ին Բելգիայում հայտարարված սոցիալական մեկուսացման ռեժիմից ելքը եւ բնականոն կյանքին վերադառնալը տեղի կունենան փուլ առ փուլ, ապրիլի 6-ին հայտարարել է թագավորության վարչապետ Սոֆի Վիլմեսը, փոխանցում է RG-ն:
Մեկուսացումից դուրս գալու ժամկետների եւ պայմանների սահմանման համար փորձագետների խումբ է հավաքվել. իշխանությունները իշխանությունները որոշումներ կկայացնեն նրանց առաջարկությունների հիման վրա:
«Մեզ վերականգնման երկար շրջան է սպասվում: Կյանքը կբաժանվի COVID-19-ից առաջ եւ դրանից հետո ժամանակաշրջանների»,- ասել է վարչապետը:
Երկրում մեկուսացման ռեժիմը երկարացվել է մինչեւ ապրիլի 19-ը: Միեւնույն ժամանակ, փորձագետները խորհուրդ են տալիս երկարաձգել այն մինչեւ մայիսի 3-ը:
Ներկայումս բնակիչները կարող են դուրս գալ տնից միայն անհրաժեշտության դեպքում` դեղորայք, մթերք գնելու կամ բժշկի այցելելու համար: Ոստիկանությունը պարեկում է փողոցները եւ տուգանում է խախտողներին: Դպրոցներն ու սննդի հաստատությունները փակ են, զանգվածային միջոցառումներն արգելված են, ընկերությունների մեծ մասը աշխատում է հեռակա կարգով: Թագավորություն մուտք գործել հնարավոր է միայն հարգելի պատճառով:
Այս պահին Բելգիայում կորոնավիրուսով վարակված ավելի քան 20 հազար մարդ կա, մահացել է 1632 մարդ: