Բոլորին է հայտնի, որ առաջին մարդիկ ապրել են շատ կարճ: Գոյություն ունի կարծիք առ այյն, որ նրանց մահվան պատճառը հիմնականում եղել են որսորդության ժամանակ ստացած տրավմաները: Սակայն մարդկանց մարմինների մնացորդների ուսումնասիրությունների արդյունքում այդ վարկածը հերքվել է:

Անկասկած, հնագույն մարդուն որսորդության ժամանակ բազմաթիվ վտանգներ են սպառնացել, և հենց այդ ժամանակ էլ նա զոհվել է: Հենց այդ պատճառով էլ տրավմաների կամ գանգի տրեպանացիայի հետքեր հնագիտական գտածոների վրա առավել հաճախ են հանդիպում, սակայն արված հետազոտությունները, այնուամենայնիվ, ցույց են տալիս, որ հնագույն մարդիկ առողջության հետ կապված խնդիրներ ևս ունեցել են:

Հնարավոր է՝ մեծ դեր են ունեցել որոշ բնական գործոններ, օրինակ՝ սառը եղանակին տաք հագուստի բացակայությունը: Կոտրվածքների հետքերը, որոնք հայտնաբերվել են մեր նախնիների ոսկորների մնացորդների վրա, բացատրելի են: Սակայն, բացի դրանից, նրանք տառապել են նաև ուռուցքներով, կարիեսով, ողնաշարի թեքությամբ, արթրիտով: Անգամ հաստատվել է այն փաստը, որ նրանցից մեկը հիվանդ է եղել աթերոսկլերոզով:

Ինչպես և այսօր, հազարավոր տարիներ առաջ ևս մեր մոլորակի վրա գոյություն են ունեցել բակտերիաներ ու վիրուսներ: Եվ, անխոս, դրանք «բնակություն են հաստատել» առավել կազմակերպված կենդանի օրգանիզմներում, այդ թվում նաև՝ մարդու: Իհարկե, այնքան մասշտաբային համաճարակներ, ինչպիսիք ունենք այսօր, գոյություն չեն ունեցել: Սակայն միաժամանակ այն ժամանակ պաշտպանություն չկար, և բորբոքումներից մահացությունների թվերը շատ ավելի մեծ էին:

Հնագույն ժամանակներում անգամ մարդ արարածն ունակ է եղել իրեն այս կամ այն իրավիճակում օգնող միջոցներ ձեռք բերելու։ Մոլորակի վրա բժշկությունը զարգացել է, քանի որ աստիճանաբար սկսել են ավելի ու ավելի շատ հիվանդություններ ի հայտ գալ: Հնագետների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ անգամ նեանդերթալացիները կարողանում էին օգտագործել բուժական խոտաբույսեր: Հնագույն հնդկացիներն են ստեղծել վիրաբուժությունը: Իսկ հնագույն չինացիները, ինչպես հայտնի է, ստեղծել են ասեղնաբուժության յուրահատուկ մեթոդը, որը մինչ օրս օգտագործվում է բժշկության ոլորտում:

Առաջին բժշկական տեքստերը, որոնք գրվել են եգիպտական պապիրուսների վրա, վերծանվել են ժամանակակից գիտնականների կողմից: Վերջիններիս կողմից արված եզրահանգումը մեկն է. հիվանդությունները քաղաքակրթության արդյունք չեն: Հիվանդությունները գոյություն են ունեցել հենց առաջին մարդկանց գոյության պահից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել