Elmira Stepanyan

Վարչապետի ելույթը սկսեցին նայել տաս հազարից ավել մարդ, դիմացան հինգ հազարից պակաս: Ջոնիիինը աճի տեմպերը պահում է: Դուրս է գալիս, որ մենք էդքան էլ չենք սիրում լուրջ բաներ:

Հրանտ Խալաթյան

Բրջոնին փոխանակ մտածի ինչ ա պետք անել դիմագրավելու մոտալուտ տնտեսական արհավիրքին, իր համակիրներին խորհուրդ է տալիս ինքնուրույն պատժել այլ կարծիք ունեցողներին։
Աբեր, կարո՞ղ ա կորոնավիրուս ես ընկել, քո կողմնակիցների 80%-ը ՊՈԱԿ-ի ֆեյքերն են, բացի անիծելուց ու քֆուր գրելուց, այլ բանի ընդունակ չեն, իսկ էն ում կոչում ես ժողովուրդ ու հոխորտում՝ իբր քեզ վստահում ա, մեկ-երկու ամսից կհասկանաս, որ հաճելի մոլորության մեջ ես եղել․․․

Argishti Kiviryan
Նիկոլը պետք է առավելագույնը ձգի արտակարգ դրությունը։ Այլ տարբերակ չունի իշխանությունը պահելու՝ սոված Պողոսները դեմը ոչ մի ոստիկանական պատնեշ չի կարա առնի․․․

Vazgen Sagatelyan

12.000 հոգով սկսեցինք նայել Նիկոլի լայվը, էս պահին մնացել ենք 5.600 հոգի։ Ոնց որ մեծ մրցաշար լինի, մարդիկ գնալով դուրս են մնում, տեսնենք ով ա հետը դուրս գալու եզրափակիչ։ Չնայած, փաստ չի, որ ինքը մինչև վերջ մնալու ա

Ani Hovhannisyan

Նիկոլ Փաշինյան. «Իտալիայից չվերթները շուտ փակեինք, է կգնային Վիեննայից կթռնեին մարդիկ»…

Եթե առաջնորդվում ենք Նիկոլ Փաշինյանի այս տրամաբանությամբ, ապա հետո էլ փակելու իմաստ չկար, առհասարակ սահման փակելու իմաստ չկա, ինչպես ասում էր Արսեն Թորոսյանը, վիրուսն այնպիսի բան է, որ կենդանիների ու այլ տարբեր ձևերով էլ է գալիս...

Այս տրամաբանությամբ օդանավակայում մարդկանց ստուգելու կարիք էլ չկար՝ առավել ևս,որ ստուգողները վարակվելու էին ու տարածեին վիրուսը...

Ann Norikyan
Լիքը մարդ կա,որ էս ամեն ինչն անցնի,հարց եմ տալու՝ դուք պայքարում էիք ինչ որ արժեքների և սկզբունքների համար, թե ուղղակի ինչ֊որ մարդկանց դեմ

Կարեն Վրթանեսյան

Առավոտից տաշի-տուշի է. «նվազման միտում կա համաճարակի»։ Նիկոլից սկսած, նիկոլապաշտ ֆեյքերով վերջացրած բոլորը դրանից են խոսում։

Հարցս. եթե իսկապես նվազման միտում կա և «պիկն անցել ենք» (այս արտահայտությունն էլ շատ տեղերում տեսա), այդ դեպքում 70 հազար թեստ բերելու + կես միլիոն դոլարից ավել հատկացնելու Հայաստանում դրանց արտադրությունը ստեղծելու համար իմաստը ո՞րն է։

Եթե ձեր ասածով՝ ամենածանր պահը անցել ենք և այս ամբողջ ժամանակում սկի 5000 հազար թեստավորում չի արվել, ապա ո՞րն է իմաստը «պիկն անցնելուց հետո» 14 անգամ շատ թեստեր բերելու։

Yuri Avagyan

Չէ, լուրջ, հեղափոխությունն իմ համար չէր։ Բարի ազատում եմ մաղթում 120ի տակ, առանց վարորդական իրավունք, արդար ձեռքբերած x6-ով քաղաքի կենտրոնում մարդ սպանած երիտասարդին։

Ոնց դիտարկում ես, պետական ինստիտուտներից քամած իրենց մերձավորների երախները լցրած, կամ էլ պետական շենքը պետությանը վարձով տվողինն էր հեղափոխությունը, Լֆիկինն ու թալանչունն էր հեղափոխությունը. հիմա թալանչին հանգիստ կարող է պարծենալ իր ունեցվածքով, տանկի դիֆեռի քոքի հաստության վիզ ունեցող երեխեքին կարող է ուզած մեքենան գնել, դե, պապային արդեն գործից հանել են։
Լավ, ոնց էլի, կեղեքվածը, ճնշվածը վիզ դնի վայելի ո՞վ........ նենց եք անելու շատերն ուրանան, որ փողոց են ելել։

Հովհաննես Խաչատրյան

Համաշխարհային նավթի գնի անկման պատճառով,բենզինի գնի իջեցումը,Նիկոլը վերագրեց իրենց ձեռքբերումը,ոսպի փոխարինիչը պաշտոնապես ճանաչվեց PETROL-ը

Gevorg Harutyunyan

Պարոն վարչապետի առաջին հարցի պատասխանը լսելուց հետո, կարելի էր չշարունակել նայելը․․․․․
Նա վարպետորեն խուսափեց բուն հարցին պատասխանելուց, բայց կարևորը սա չի, կարևորը նայա, որ նա գովերգում ա <<Իմ Քայլը> խմբակցությունը, որտեղ գտնվողների առնվազն 50-60 տոկոսը անգործության ա մատնված, էլ չեմ ասում, որ 660․000 դրամ աշխատավարձ են ստանում, զուտ ընդեղ գտնվելու համար։

Ամենայն հարգանքով:

Կոռոնասինուս:

Կարեն Վրթանեսյան

Նիկոլ. «Երկար տարիներ հայաստանյան ինքնաթիռները աֆրիկյան երկրներում զբաղվել են ապօրինի զենքերի վաճառքով»։

Որպես շատ վատ բան է ասում, իբր ինչի պատճառով Եվրոպան այլևս չի ճանաչում ՀՀ ՔԱԿ-ի տված լիցենզիաները։

Հարց. այդ դեպքում «երկար տարիներ» ինչո՞ւ խնդիրներ չէին լինում եվրոպացիների հետ, իսկ ձեր իշխանության օրոք՝ եղան։

Երկրորդը, Ադրբեջանում զենքի վաճառքներով զբաղված է Ալիևների ընտանիքի հետ սերտորեն փոխկապակցված Silkway ավիաընկերությունը։ Զենքի ապօրինի վաճառքի շատ լուրջ գործողությունների են մասնակցում, այդ մասին Ռազմինֆոն գրել է։

Ինչո՞ւ Ադրբեջանին չեն պատժում եվրոպացիները։

Եւ ամենակարևորը. եթե պատերազմ սկսվեց ու Հայաստան սպառազինություն բերելը կտրուկ դժվարացավ, ապա շատ հնարավոր է՝ նաև ինչ-որ զարտուղի և ստվերային ճանապարհներով ստիպված լինենք զենք բերել։ Հարց տամ պոտենցիալ գերագույն գլխավոր հրամանատարին. զենք, զինամթերք, ռազմական նշանակության այլ ապրանքներ ի՞նչ ինքնաթիռներով եք բերելու։ Վերջում չմնաք ադրբեջանական Silkway-ի հույսին...

Հովհաննես Յորդանյան

Վարչապետի խորհրդականները կամ սպառվել են, կամ վարչապետը պարզապես հարկ չի համարում լսել։
Սոցիալական, տնտեսական հարցերի պատասխանները ավելի շուտ չհիմնավորեց և տեղ տվեց կասկածելու, որ միտումնավոր անհամարժեք համեմատություններ արվեց։
Օր, երեխաների միանվագ գումարը, ասեց հասցեական է տրվել "իմ երեխաներին պետք չի" ես կասեի որ թող հանվեին ցուցակից բոլոր չինովնիկների ընտանիքները, պետ. կառույցից վարձատրվողների երեխաները, որ չներգրավվեին ու ահագին կթեթևանար, ֆիրմաներ ունեցողներինը նույնպես։ Դրա փոխարեն նշեն ընտանի եկամտի ասենք Xգումարի չափից ցածրը , բազմազավակը և նմանօրինակ...
Վարկի պահով տրամադրվեր նաև ֆիզիկական անձերին ուղակի անտոկոս սպառողական վարկ , ասենք Xգումարի չափով։
Կամ հայեցակարգ լիներ ,որ բանկերը պարտաճանաչ հաճախորդին ուղղակիորեն ասեր մինչ արտակարգ դրության ավարտը, գոնե տոկոսը սառեցվել, իսկ եթե էլի հաճախորդը վճարում է ապա , միևնույն է կրճատել այդ տոկոսները։
Արտահանման ցանկի մեջ բացառել առաջնային անհրաժեշտության սննդի, կարտոֆիլի , նպարեղենի և նման մթերքի արտահանումը։
Հ.Գ. Չի կարելի երբեք համեմատել 1000դոլլար ու ավելի աշխատավարձ ստացողին 80 000 դրամ աշխատավարձ ստացողի հետ, ու բերել կարծիք կազմել միջին թիվ հաշվել։

Գարիկ Ղազարյան

Դե ինչ, ընկերներ ջան եւս մեկ անգամ փաստենք , որ Վարչապետի գրառման տակ բարձրաձայնածս խնդիրը եւ նույնիսկ քայլային առաջարկները մնացին անտեսված , չնայած նրան , որ ամենաշատ հավանումներին էին արժանացել` մոտ 6000:

Ամենեւին չարացած չեմ ու չեն էլ կարող ինձ շեղել մեր պայքարի` վարկային ոլորտը լավագույնս բարեփոխելու , որդեգրած ճանապարհից , քանի որ այն ակնհայտ արդար է ու միանշանակ հասցնելու ենք վերջնական հաղթանակին , ուղղակի այդ նույն ճանապարհին ավելի որոշակիացավ երկրի ղեկավարության պատրաստակամությունը ու ցանկությունը, գուցե շատ բան ենք ակնկալում , գուցե պետք չէ...

Անկեղծ չգիտեմ կլինեն անդրադարձեր այս փոքրիկ անարդար իրավիճակի վերաբերյալ , նույնիսկ չեմ էլ սպասում ,միայն կարձանագարեմ , որ սա եւս մեկ ձախողում էր: Իհարկե, ընթացքում հնչեցին #վարկային խնդիրների հետ կապված հարցեր , բայց հերթական անգամ տրվեցին անտեղյակ ու լղոզված պատասխաններ: Ասվեց նաեւ , որ փաթեթ է պատրաստվում տույժերի ու տուգանքների ներման համար, անկեղծ մեծ սպասումներ չունեմ ...

Մնացածը առաջիկայում , հեչ չտխրեք, եթե հորդորներով ու առաջարկներով չեն ցանկանում բարեփոխել ոլորտը , կստիպենք այլ օրինական մեթոդներով...

Tigran Kocharyan

Պողոս ԹՎի այսօրվա եթերի ծրագիրը 

18։30 - 22.00 "Հեքիաթն է կանչում" Նիկոլ Փաշինյան

22:00-23:00 "Երաժշտական փոստարկղ" Տիգրան Համասյանի համերգը ՀՀ կառավարության էջով։ (Ֆեյքերի լիցքավորում, սնվելու և զուգարան գնալու ընդմիջում)

23։00 Ջոնի Բրջոնի։ Լայվ։

"Իշխանական քարոզչության փայլն ու թշվառությունը"։ Ապրիլի 6.

Тигран Варданян

«Տհաճ է, երբ հայհոյում են ինձ կամ ընտանիքիս». այսօր ասել է Նիկոլ Փաշինյանը:

Էդ ի՞նչ է, ձեր կարծիքով Աշոտյան Արմենը, Էդուարդ Շարմազանովը, Բաղդասարյան Վահրամը, Բաբլոյան Արան հաճույք էին ստանու՞մ, երբ իրենց երեխաների աչքի առաջ դագաղներով իրենց թաղում էիք, լենտեր էիք կախում, թե՞ Եսայան Մարգարիտն ու Հովհաննիսյան Արփինեն էին հաճույք ստանում, երբ իրենց մեդիա դաշտում ձեր համախոհները հայհոյում էին, թե՞ Պետրոսյան Շուշանն ու Աճեմյան Կարինեն էին հաճույք ստանում, երբ իրենց հեռախոսահամարները տրամադրել էիք ձեր համախոհներին, որ զանգահարեն և էլի հայհոյեն:
Էդ ի՞նչ է, մտածում եք ես ու իմ ընկերներն ենք հաճույք ստանու՞մ, երբ փաստացի ձեզ քննադատում ենք ու մեկ էլ տեսնում ենք, որ ձեզ կից ՊՈԱԿ-ով հայհոյախառն հակադարձում են:

Էդ ի՞նչ է, ձեր կարծիքով դուք երեխա, քույր, եղբայր, ծնող ունե՞ք, իսկ մենք չունե՞նք, թե՞ ձեր ընտանիքն է մեր ընտանիքներից լավը, թե՞ ձեր երախաներն են ավելի լավը, քան թե մերը: Ո՞ր մեկը ասեմ պրն. Նիկո՛լ: Ո՞րից սկսեմ Նիկո՜լ:

Համաձայն եմ, որ տհաճ երևույթ է, բայց սա ձեր ցանած քամին է, իսկ փոթորիկը ձեր ընտանիքով սկսել եք հնձել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել