Այսօր երեխաներին կարդալ են սովորեցնում հնարավոր ամենափոքր տարիքից սկսած: Հատկապես վերջին տասնամյակում մանկավարժությունը մեծ զարգացում է ապրել աշխարհում: Տարատեսակ ու բազմաթիվ մեթոդիկաներ կան կրթության կազմակերպման, և երեխաների՝ ի ծնե ունեցած բազմաթիվ թերություններ այսօր արդեն չեն խանգարում նրանց սովորել կարդալ: Իսկ ահա նախկինում ամեն ինչ այլ էր…

Ջոն Կորկորանի բախտը չէր բերել, քանի որ ծնվել էր 50-ական թվականներին: Անգամ այնպիսի զարգացած, երկրում, ինչպիսին ԱՄՆ-ն էր, այդ տարիներին չէին էլ լսել դիսլեքսիայի մասին, որի առկայության պայմաններւմ ավանդական կրթությունն արդյունք չի տալիս: Նա կարդալ չգիտեր:

Ջոնը շատ չէր խոսում: Նա նստում էր վերջին նստարանին և երազում անտեսանելի լինելու մասին: Ներառական կրթական ուսուցման մասին խոսք անգամ գնալ չէր կարող:

Այդժամ Ջոնը յուրօրինակ եղանակ գտավ դպրոցում «գոյատևելու»: Սկզբում նա պատժի ենթարկվեց՝ մի դասարանից մյուսը տեղափոխվելու համար: Միջին դպրոցում սկսեց խախտել կարգուկանոնը, որպեսզի դուրս հանեն դասից: Արդեն ավագ դպրոցում Ջոնը մյուս աշակերտներին համոզում էր իր փոխարեն գրել թեստերը:

Տղային օգնում էին բասկետբոլի պարապմունքները: Բոլոր դպրոցները աչք էին փակում նրա ակադեմիական անհաջողությունների վրա՝ լավ խաղացող ձեռք բերելու համար: Ջոնը հասկանում էր, թե ինչպես է աշխատում համակարգը, այդ իսկ պատճառով համալսարանում հատուկ մասնագիտացում ստացավ՝ անգլերենի ուսուցչի:

Այդժամ էլ նա սկսեց տարբեր եղանակներով խուսափել իր մասնագիտության պատշաճ կատարումից՝ թերությունները թաքցնելու համար: Ամեն օր պարոն Կորկորանը աշակերտներից մեկին խնդրում էր թեման բարձր ընթերցել: Իսկ ահա երեխաների գրավոր աշխատանքները ուսուցիչը ստուգում էր հատուկ շաբլոնների օգնությամբ:

Ջոնի աջ ձեռքը դարձավ Քեյթլին անունով մի աղջիկ, ապա նրանք ամուսնացան, որից հետո միայն Ջոնը խոստովանեց ընտրյալին, որ չգիտի ո՛չ գրել, ո՛չ կարդալ: Սկզբում Քեյթրինը չհավատաց Ջոնին: Որոշ ժամանակ անց կինը հասկացավ, որ ամուսինն իրեն չի խաբում, և դարձավ Ջոնի անձական քարտուղարը:

Դպրոցում աշխատելուն զուգընթաց Ջոնը վերանորոգմամբ էր զբաղվում և վաճառում անշարժ գույք: Երբ բիզնեսը թափ հավաքեց, նա ազատվեց առաջին աշխատանքից: Ի սկզբանե մեծ գումարներ էր վաստակում, սակայն մի անգամ անգրագիտության ու փաստաթղթերի հետ աշխատել չկարողանալու պատճառով պարոն Կորկորանը կորցրեց բոլոր ներդրողներին:

48-ամյա մոլորված տղամարդը աշխատանքի անցավ գրադարանային խմբակում, որտեղ էլ հանդիպեց իր ապագա մենթորին: Ջոնը լացելով Էլեոնորա Կոնդիտին պատմեց իր խնդիրների մասին: 64-ամյա այս կինը գիտեր՝ ինչպես օգնել դիսլեքսիայով տառապողներին: Քայլ առ քայլ նա Ջոնին սովորեցրեց գրել ու կարդալ: Այդ ժամանակվանից ի վեր պարոն Կորկորանին այլևս չէին կարողանում կտրել գրքերից: Նա լրացնում էր իր 40 տարվա բացթողումը: Արդեն մեկ տարի անց ընտանեկան բիզնեսը կրկին ծաղկում ապրեց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել