Ծանոթացեք. առաջին լուսանկարում՝ Թբիլիսի, մեր օրեր, ախտահանում... Երկրորդ նկարում՝ Երևան՝ կենտրոն, մեր օրեր, կորոնավիրուսը ո՞ւմ շունն ա։
Ժողովրդի կողմից սիրված կերպար «Սուպեր մամա», ժամանակն է, որ ֆիլմի կերպարդ գործի դնես ու սուպեր ախտահանում իրականացնես գոնե շքամուտքերի դռները ախտահանելով: Հայաստանում գրանցվել է 736 դեպք, որի զգալի մեծամասնությունը Երևանի բնակիչներ են: Լավ, Դուք ամոթ ունե՞ք, հասկացեք վերջապես պահի լրջությունը և համայնքային աշխատակիցներին պարտադրեք ախտահանել Երևանը:
Մենք, ինչ խոսք, ավելի լավ ենք ախտահանում, քան Թբիլիսիում: Պատուհան լվանալու փչիկը ամբողջովին բավարար ա:
Իսկ եթե ավելի լուրջ, ամոթ ու ևս մեկ անգամ ամոթ, եթե դեռ էդպիսի հատկություն ունեք: Հուսով եմ` նայելիս գլուխներդ կկախեք: Չնայած «ՀՀ հպարտ քաղաքացի» եզրույթը կա ու կա, որը, պատեհ-անպատեհ օգտագործելով, թոզ փչելով ման եք գալիս: Եթե չեք կարողանում քաղաքացիներին պաշտպանել, գոնե նախկին օլիգարխներին խնդրեք, թող օգնեն, ինչպես աղբահանության խնդիրը լուծեցին և ձեզ փրկեցին այդ իրավիճակից, բազում «Камаз»-ներ անշահախնդիր նվիրեցին ձեզ:
Հ.Գ. Երևանի քաղաքապետին եթե հանդիպող մարդիկ կան, թող փոխանցեն, որ անգամ Սուպեր պապայի կերպարը իրեն չի փրկի այս անգործությունից: Միայն պարգևավճար բաժանելով չէ, պարոն «Սուպեր մամա»: