Tert.am-ը գրում է.

Սաուդյան Արաբիայի իշխանությունները կորանավիրուսի պատճառով պարետային ժամ են սահմանել մահմեդական աշխարհի համար կարևորագույն սրբավայրեր հանդիսացող Մեքքա և Մեդինա քաղաքներում: Ինչպես հաղորդում է «Ալ-Ջազիրան», 24-ժամյա պարետային ժամը սահմանվել է մինչև իշխանությունների հաջորդ ծանուցումը:

Այժմ քաղաքների բնակիչները չեն կարող դուրս գալ տնից, բացառությամբ՝ ծայրահեղ անհրաժեշտության դեպքում, ինչպես օրինակ՝ սննդամթերք գնելու, բուժօգնություն ստանալու համար, այն էլ 06:00-15:00-ի սահմաններում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել