Լոնդոնի Թագավորական քոլեջի գիտնականները գտել են, որ կորոնավիրուսի հիմնական ախտանիշերն են համի եւ հոտի զգացողության կորուստը: Այս մասին ասվում է հաստատության կայքում:
Ըստ հետազոտության արդյունքների, այս նշաններն ավելի հստակ են COVID-19-ը ախտորոշելու համար: Մասնագետները նման ախտանիշներ ունեցող բոլոր մարդկանց խորհուրդ են տալիս 7 օրով ինքնամեկուսանալ:
2019 թվականի դեկտեմբերի 31-ին Չինաստանը հայտարարեց Ուհան քաղաքում բռնկված թոքաբորբի մասին: Հիվանդության հարուցիչը նոր տիպի կորոնավիրուսն է, որին պաշտոնապես տրվել է COVID-19 անվանումը: Մարտի 11-ին ԱՀԿ-ը հայտարարեց նոր տիպի կորոնավիրուսի համավարակի մասին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել