Սահմանամերձ գյուղ ուղարկելու համար համակարգիչներ պետք է վերցնեի: Մասիվից Ռայկոմով իջել եմ Մատենադարան ու էլի բարձրացել Մասիվ: Փողոցներում լիքը մարդ: Շատերն ուղղակի կանգնած զրուցում էին կամ զբոսնում երեխաների հետ: Ձևի համար գոնե մեկ ոստիկան չեմ տեսել:
Թե բա՝ ավելի խստացում:
Թե բա՝ շատ լուրջ վերաբերվեք:
Գուցե դո՞ւք սկսեք վերջապես լուրջ վերաբերվել պարոնայք կոչ անողներ: Միայն գիշերվա հազարին SMS ուղարկելով, հանրային տրանսպորտը հանելով և իրարամերժ որոշումներ կայացնելով չէ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել