Իր ասուլիսի ժամանակ Արսեն Թորոսյանը, փորձելով արդարացնել իր գլխավորած թիմի տապալումը, պնդում է, որ Վրաստանում վարակվածների անհամեմատ ավելի քիչ թիվը երջանիկ պատահականության արդյունք է։ Կյանքում ոչինչ պատահական չի լինում: Պատահական չէ նախարարի հանցավոր անգործությունը պանդեմիայի ժամանակ, որովհետև, դե, պետք էր հանրաքվեի հետաձգման պատճառ բերել, որովհետև Արցախում նախագահական ընտրություններ էին, որոնք պետք էր ամեն գնով հետաձգել... Ինչպես նաև պատահական չէ այն, որ Արսեն Թորոսյանն ամերիկյան պետդեպի վրա աշխատող անհայրենիք սրիկա է։

Հիպոկրատի երդման ամենակարևոր բառը «չվնասել»-ն է: Թորոսյանն այնքան է վնասել մեր ազգին իր ապատեղեկատվությամբ ու հանցավոր անգործությամբ, սակայն ամենամեծ վնասը նա հասցրեց նրանով, երբ հայտարարեց, որ, փաստորեն, մեր երկրում իրավիճակը վատ է, որովհետև մենք բախտավոր չենք։ Սա կա՛մ հիվանդ մարդու խոսք է, կա՛մ իրավիճակից իր դիվիդենտները քաղող սրիկայի...

Իսկ ժողովուրդն այնքան է հիվանդ մնալու, որքան ամեն ինչ կյանքում բախտով կբացատրի...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել