Վրաստանի կառավարությունը կֆինանսավորի բնակիչների կոմունալ ծախսերը:
Բայց գրառումս սրա մասին չէ:
Գրառումս էն մասին ա, որ ահավոր ապշած եմ, թե ոնց մերոնք անցկացրին էս վերջին օրինագիծը:
Գրառումս իսկի կոնկրետ էս հեռախոսների միջոցով մարդու տեղորոշման օրենքի ընդունման կամ չընդունման մասին չէ:
Այլ էն մասին ա, թե ՈՆՑ ԱՐԵՑԻՆ ԴԱ...
Այսինքն էս կերպ ինչ մտքներին դնեն, ու խելքներին փչի, կսղցնեն, կանցնեն առաջ...
Ես՝ որպես հպարտ քաղաքացի, զայրացած եմ, որ էս էլ ոչ առաջին անգամն է, որ տրորվում է իմ՝ քաղաքացուս հպարտությունը, ու մատուցվում է բակային ճամբարի մակարդակին հարիր ցածր ներկայացում կառավարության նիստի քողի տակ:
Դուք ոնց որ կարծում եք, թե մենք խոտ ենք ուտում, ու մեզ էս մակարդակի ներկայացում մատուցելը հենց էն ա, ինչին մենք արժանի՞ էինք։ Շատ եք սխալվում:
Ես ահավոր հիասթափված եմ, ու ՔՊ-ն հաջորդ ընտրություններին ոչ միայն իմ ձայնը չի ստանա, այլ ծպտունիս էլ չի արժանանա...
Վրաստանի մասին հղումն այստեղ՝ Վրաստանի կառավարությունը կֆինանսավորի բնակիչների կոմունալ ծախսերը