Թենիսի աշխարհի նախկին առաջին ռակետ Սերենա Ուիլյամսը կորոնավիրուսի համավարակով պայմանավորված կարանտինի ընթացքում հայկական կոնյակ է խմել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սերենա Ուիլյամսին համոզել և հայկական կոնյակ փորձել է տվել ամուսինը` հայկական արմատներով ամերիկյան բիզնեսմեն Ալեքսիս Օհանյանը: Հենց Օհանյանին է պատկանում «Շագմատ» անվանումը կրողը հայկական կոնյակի արտադրությունը:

«Չեմ էլ հիշում, թե երբ եմ վերջին անգամ կոնյակ խմել: Ամուսինս բերեց այս 23-ամյա հայկական կոնյակը, և մենք մեկական բաժակ կփորձենք»,-ասել է Ուիլյամսը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել