Չինաստանում ապաքինվել է COVID-19-ով վարակվածների 93.5 տոկոսը, 2004 թվականի ապրիլի 1-ի դրությամբ հիվանդանոցներում կա 2004 մարդ: Այս մասին տեղեկացնում է Газета՝ վկայակոչելով Չինաստանի առողջության պետական կոմիտեի տվյալները:
Ներկայումս մայրցամաքային Չինաստանում վարակվածների թիվը 81.554 է: Դրանցից 76.238-ը՝ դեպքերի ընդհանուր թվի 93,48 տոկոսը, ապաքինվել և դուրս է գրվել հիվանդանոցներից:
Ընդհանուր առմամբ, համաճարակի սկզբից ի վեր երկրում, բացառությամբ Հուբեյ նահանգի, հայտնաբերվել է վարակի 13752 դեպք, որից 119 մարդ մահացել է․ մահացության մակարդակը կազմել է 0,86%: Իսկ Հուբեյ նահանգում գրանցվել է վարակի 67 802 դեպք, մահացել է 3193 մարդ, մահացությունը ՝ 4,7%: Հուբեյ նահանգի Ուհան քաղաքում մահացությունը կազմել է 5,1%: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահացել է 3,312 մարդ: