1in.am-ը գրում է․
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Սաուդյան Արաբիան նավթի համաշխարհային շուկայում առկա իրավիճակից դուրս գալու համատեղ ելքեր են որոնելու, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Մենք բոլորս միասին կհավաքվենք և կտեսնենք, թե ինչ կարող ենք անել», – ասել է ԱՄՆ առաջնորդը:
Նա նշել է, որ ինքը չի պատրաստվում կորցնել ողջ արդյունաբերությունը և հազարավոր աշխատատեղեր նավթի շուկայում առկա ճգնաժամի պատճառով:
Շուկայում տատանումները սկսվել են մարտի 6-ին, երբ ՕՊԵԿ + ժողովի մասնակիցները չկարողացան համաձայնության հասնել: Ռուսաստանը չի համաձայնել 2020-ի երկրորդ եռամսյակում նավթի արդյունահանումը 1.5 միլիոն բ / վ-ի հետագա կրճատման առաջարկությանը: Գործարքի ձախողումից հետո նավթի գները նվազել են 30% -ով:
Նյութի աղբյուր՝ https://www.1in.am/2727768.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել