Factor.am-ը գրում է․
ԱԺ արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց համաճարակով պայմանավորված արտակարգ դրության ժամանակ քաղաքացիների զանգերի և տեղաշարժի մասին տեղեկություններ հավաքագրելու վերաբերյալ օրինագծերի փաթեթը։
«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթին կողմ քվեարկեց 71, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 0 պատգամավոր։
Հիշեցնենք, որ սա նախագծի ընդունման երկրորդ փորձն էր: Նախագիծը ԱԺ արտահերթ նիստում դրվել էր քննարկման, առաջին ընթերցմամբ ընդունվել, սակայն երկրորդ ընթերցման ժամանակ խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունները չէին մասնակցել քվեարկությանը, իսկ իշխանական խմբակցության պատգամավորներից այդ պահին ԱԺ-ում ներկա էին 65-ը, մինչդեռ նախագծի ընդունման համար անհրաժեշտ էր առնվազն 67 ձայն, ուստի այն չընդունվեց:
Ժամեր անց դարձյալ արտահերթ նիստ հրավիրվեց՝ նախագիծը նորից քննարման դնելու նպատակով: «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթին կողմ քվեարկեց 69 պատգամավոր, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 1 պատգամավոր։
Այս նիստից մի քանի ժամ անց հրավիրվեց ԱԺ հաջորդ արտահերթ նիստը, որի ժամանակ էլ օրինագիծն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ։
Այս անգամ ևս նիստն ընթացավ առանց «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների պատգամավորների։
Մանրամասները՝ տեսանյութում: