Ըստ Reuters-ի, ամերիկյան հետախուզությանը հետաքրքրում են ոչ միայն թվերը, այլև համաճարակի դեմ պայքարի հնարավոր քաղաքական հետևանքները:
Գործակալության զրուցակիցների կարծիքով Ռուսաստանում համաճարակի իրական մասշտաբի իմացությունը կարող է որոշիչ նշանակություն ունենալ, քանի որ երկիրը սահմաններ ունի 14 այլ պետությունների հետ և հանդիսանում է տարածաշրջանի առևտրային և զբոսաշրջային կենտրոնը:
Ամերիկյան հետախուզությունը ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ Հյուսիսային Կորեայում պաշտոնապես վարակի ոչ մի դեպք չի գրանցվել, իսկ երկիրը սահմաններ ունի Չինաստանի հետ և միջազգային կազմակերպություններից առաջին օգնության միջոցներ և բժշկական դիմակներ է խնդրել:
Ըստ Reuters-ի՝ ԱՄՆ հետախուզությունը ամբողջական պատկերացում չունի համաճարակի մասշտաբների մասին Իրանում, բայց պաշտոնյաների և իշխող դասի անդամների հիվանդության մասին տեղեկատվությունն ավելի ու ավելի է բաց է դառնում:
Չինաստանում մի քանի օր անընդմեջ վարակի նոր դեպքեր չեն գրանցվում երկրի ներսում, նոր հիվանդներ են գալիս արտասահմանից: ԱՄՆ հետախուզությունում թերահավատորեն են վերաբերվում Չինաստանի համաճարակի դեմ տարած հաղթանակին:
Ընդհանուր առմամբ աշխարհում կա 786.000 հիվանդ: Մահացել է գրեթե 38 հազար մարդ, ապաքինվել է 160.000 մարդ: