Բրիտանական գահի ժառանգորդ, Ուելսի 71-ամյա արքայազն Չարլզը դուրս է եկել ինքնամեկուսացումից: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:
Կորոնավիրուսի դրական ախտորոշումից և մեղմ ախտանշաններ ունենալուց հետո 71-ամյա արքայազնը 7 օր ինքնամեկուսացել էր: Դքսուհու թեստի պատասխանը բացասական էր եղել, բայց նա ևս ինքնամեկուսացել էր մինչև շաբաթվա վերջ: Պալատական պաշտոնյաներից մեկը հայտնել է, որ արքայազնի առողջությունը լավ է և հետևում է կառավարության սահմանափակումներին:
«Քլարենս հաուս»-ն այսօր հաստատել է, որ իր բժշկի հետ խորհրդակցելուց հետո, այքայազնը դուրս է եկել ինքնամեկուսացումից»,-ասել է խոսնակը:
Մեծ Բրիտանիայի կառավարության ցուցումների համաձայն ՝ ախտանիշ ունեցող յուրաքանչյուր անձ պետք է յոթ օր ինքնամեկուսացվի, մինչդեռ այդ ընտանիքում ապրող յուրաքանչյուր ոք պետք է ինքնամեկուսացվի երկու շաբաթ: