Շատ լավ է, որ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը ախտահանում է Երևանի փողոցները, հասարակական տրանսպորտը, հանրային տարածքը և այլն, բայց, կներեք իհարկե, քաղաքային իշխանությունն ի՞նչ է մտածում: Կհիշեցնե՞ք կամ կփաստե՞ք` քանի անգամ է 10 օրվա ընթացքում հասարակական տրանսպորտ ախտահանվել համայնքի կողմից: Չնայած ի՞նչ կարիք կա: Շոուն արվեց, նկարները տեղադրվեցին, անցավ-գնաց:

Թե բա՝ պարգևավճար ենք փոխանցում բուժաշխատակիցներին: Լա՞վ է: Վերին օղակին պարբերաբար տրվում են այդ պարգևավճարները: Միջին և ցածր օղակը... «Դե, կներեք...», «Ինչ անենք...», «Ձեզ չենք կարող տալ, ոնց որ չտվեցինք 13-րդ աշխատավարձը, ինչի հետ միևնույն է, որ հույսեր էիք կապել»...

Ինչ խոսք, միակ բանը, որ չեմ վիճի` քաղաքային իշխանության PR թիմը շատ լավ է աշխատում: Ճիշտ ժամանակին պոպուլիզմի ճիշտ կարգավորումներ են: Լավ պրոդյուսերներ ունենք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել