Ինտան Կլեմենտը՝ մոդելը Փարիզից, որը վարակվել է COVID-19-ով, պատմել է, որ նրա թոքերը սկսել են տարօրինակ ձայն հանել շնչելուց: Այս մասին հայտնում է Yahoo News Australia-ն:

Ինչպես նշվում է, մարտի կեսերին Կլեմենտը հայտարարել էր, որ թույլ հազ ունի, սակայն ուշադրություն չի դարձրել եւ մեկնել է Վալորիի լեռնադահուկային առողջարան՝ Փարիզից 670 կմ հեռավորության վրա: Այնտեղ մոդելի ինքնազգացողությունը վատացել է, հազն՝ ուժեղացել:

Նա պատմել է, որ շնչելու ժամանակ թոքերից եկող տարօրինակ ձայն է լսել: Նա տեսակապով դիմել է բժշկին, որը ենթադրել է, որ ինքը միայն մրսած է եւ պարացետամոլ է նշանակել:

Մարտի 20-ին արդեն Կլիմենտը հիվանդանոց է գնացել, որտեղ նրա մոտ կորոնավիրուս են ախտորոշել եւ հոսպիտալացրել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել