«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը մարտի 28-ին մոնիթորինգի է ենթարկել արտակարգ իրավիճակի պայմաններում պարետատան` լրատվամիջոցների հետ աշխատանքը:

Պարետատունը հերքել է operativ.am-ի այն լուրը, որ Հայաստանում կորոնավիրուսից մահացել է երեք մարդ՝ նշելով, որ այն հիմնված է բացառապես ենթադրությունների վրա, և տեղեկատվությունը մինչ հրպարակվելը չի ճշտվել Պարետատան կամ Առողջապահության նախարարության հետ։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը մարտի 28-ին առանձնացրել է նաև ԶԼՄ-ներում տեղ գտած կորոնավիրուսի մասին հոդվածները: Օրվա մշտադիտարկման արդյունքում առանձնացված հոդվածները ստուգվել են և հեռացված հրապարակումներ չեն նկատվել։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել