«Մեդիա պաշտպանը» ներկայացրել է արտակարգ դրության պայմաններում լրատվամիջոցների գործունեության սահմանափակումների վերաբերյալ մոնիթորինգի մարտի 28-ի արդյունքները


22:56 , 28 մարտ, 2020
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը մարտի 28-ին մոնիթորինգի է ենթարկել արտակարգ իրավիճակի պայմաններում պարետատան` լրատվամիջոցների հետ աշխատանքը:

Պարետատունը հերքել է operativ.am-ի այն լուրը, որ Հայաստանում կորոնավիրուսից մահացել է երեք մարդ՝ նշելով, որ այն հիմնված է բացառապես ենթադրությունների վրա, և տեղեկատվությունը մինչ հրպարակվելը չի ճշտվել Պարետատան կամ Առողջապահության նախարարության հետ։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը մարտի 28-ին առանձնացրել է նաև ԶԼՄ-ներում տեղ գտած կորոնավիրուսի մասին հոդվածները: Օրվա մշտադիտարկման արդյունքում առանձնացված հոդվածները ստուգվել են և հեռացված հրապարակումներ չեն նկատվել։