Թուրքիայում բժիշկները 24 ժամում հաստատել են կորոնավիրուսով վարակի ևս 2069 դեպք, գրում է «ՌԻԱ Նովոստին»՝ երկրի առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջային հղումով:

Այսպիսով, երկրում ընդհանուր առմամբ վարակվել է 5698 մարդ, մահացել է 92 մարդ:

2019 թ.-ի դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության հարուցիչը կորոնավիրուսի նոր COVID-19 տեսակն է: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց նոր կորոնավիրուսային պանդեմիայի բռնկման մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել