Հրաբուխները ժայթքել են ոչ միայն նախկինում կամ հեքիաթների մեջ. այսօր աշխարհում գոյություն ունեցող 1,5 հազար հրաբուխներից 540-ը ակտիվ է: Հրաբուխների գեղեցկությունն ու ապշեցնող ուժը մշտապես գրավել են զբոսաշրջիկներին: Սակայն այդ ուժը ամենաավերիչներից մեկն է համարվում, քանի որ արթնացած հրաբուխը անխղճորեն այրում ու ոչնչացնում է շրջակայքում գտնվող ամեն ինչ:

Ինչպե՞ս է տեղի ունենում հրաբխի ժայթքումը

Հրաբուխները ժայթքում են Երկրի ընդերքից, երբ ապարներն այնտեղ խիստ տաքանում են և փոխակերպվում գազերով հագեցած մեծ ճնշման հրահեղուկ զանգվածի՝ մագմայի։ Մագման երկրի խորքից մեծ ուժով ճնշում է գործադրում երկրակեղևի վրա և, համեմատաբար անկայուն տեղամասերում ճեղքելով այն, արտահոսում է մակերևույթ։ Դուրս ժայթքած մագման սառչում է, գազազրկվում և վերածվում լավայի։ Այն ուղին, որով բարձրանում է մագման, կոչվում է հրաբխի մղանցք, որն ավարտվում է ձագարաձև տեղամասով՝ խառնարանով։ Հրաբխի խառնարանից դուրս են մղվում նաև հրաբխային փոշի, մոխիր, քարեր, գազեր, որոնց կուտակումից էլ ձևավորվում է հրաբխային լեռը։

Մեր ժամանակների ամենավտանգավոր հրաբուխները

Կիլաուելա

Հավայան կղզիներում գտնվող այս հրաբուխը արդարացիորեն համարվում է ամենաակտիվը: Վերջին ժայթքումը տեղի է ունեցել 1983թ. հունվարի 3-ին: Ներկա պահին, ինչպես նշում են ուսումնասիրողերը, հրաբուխը պատրաստվում է նոր ժայթքման:

Սենթ-Հելենս

Այս հրաբուխն ակտիվ է եղել հնագույն ժամանակներից ի վեր: Հարյուր տարի շարունակ քնած հրաբխին ուշադրություն չէր դարձնում ոչ ոք, մինչև որ 1980 թ. մայիսի 18-ին այն ժայթքեց: Մեկ վայրկյանում Սենք-Հելենսը կարծես «պայթեց»՝ խլելով մոտակայքում գտնվող 57 զբոսաշրջիկի կյանք: Այս ժայթքումը համարվում է ամենուժգինը ԱՄՆ պատմության մեջ, քանի որ լավայի արտանետման հետևանքով լեռան հյուսիսային լանջն ամբողջապես ոչնչացավ: Դուրս եկած էներգիան հավասար էր 500 ատոմային ռումբի արձակած էներգիայի, որն ընկել է Հիրոսիմայի վրա:

Վեզուվ

Բոլորին հայտնի Վեզուվ հրաբխի՝ 1979 թ. օգոստոսին տեղի ունեցած ժայթքման հետևանքով Պոմպեյը, ինչպես նաև հարևան քաղաքներ Հորկուլանումը, Ստաբիան և այլք մնացին 6 սմ բարձրություն ունեցող հրաբխային մոխրի շերտի տակ: Զոհվեց ավելի քան 16 հազար մարդ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել