Tert.am Life-ը գրում է.
Դերասանուհի Անի Երանյանը նոր ֆոտոշարք ունի, որը տրամադրել է Tert.am Life-ին ու պատմել ինչպես նոր աշխատանքի, այնպես էլ վարսերի հետ կապված փոքրիկ ոճափոխության և անկանխատեսելի մարդ լինելու մասին։
Անիի նոր ֆոտոշարքը տրամագծորեն տարբերվում է նրա մյուս աշխատանքներից. «Ժամանակի մեջ հետ ենք գնացել։ Քանի որ լավ ստացվեց, ես էլ հավանեցի արդյունքը, թիմն էլ, ուզում ենք շարունակական գիծ պահել և սերիաներով ներկակացնել այս նախագիծը՝ կերպարները կմնան նույնը, իրավիճակները կփոխվեն»։
Անին պատմեց, որ առաջին անգամ էր աշխատում այս թիմի հետ։ «Լուսանկարիչ Լիդիա Վիրաբյանը Վրաստանում է ապրում, եկել էր Երևան, առաջարկեց նման ֆոտոշարք անել։ Ինձ հետաքրքրեց, որովհետև չեմ տեսել նման ֆոտոշարք։ Կարծում եմ՝ հետաքրքիր և տարբերվող է»։
Վերջին շրջանում Անին փորձում է ավելի հաճախ նորովի ներկայանալ։ Ասում է՝ որպես դերասանուհի էլ իրեն հետաքրքիր է ֆոտոշարքերում լինել տարբեր կերպարներում։
«Իմ մասնագիտությունն ինձ թույլ է տալիս իրարից կտրուկ տարբերվող կերպարներում լինել։ Իմպրովիզներն ինձ համար շատ հետաքրքիր են։ Բոլորին թվում էր՝ ֆիլմից կադրեր են, բայց ոչ։ Շատ եմ հավանել այս աշխատանքը»,- ասաց դերասանուհին։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ