Երկիրը գտնվում է արտակարգ դրության մեջ, ճգնաժամն անխուսափելի է…

Ժողովուրդն այսօր, քան երբևէ, ունի իր պետական ապարատի և իշխանության ղեկավարի կարիքը:
Ունի վարչապետի կարիքը, որին բերեց իշխանության, որ լավ ապրի, որ ազատվի այսպես ասած «գերությունից»...

Բայց ի՞նչ ունենք այսօր։ Ունենք փախուստի դիմած վարչապետ և անգրագետ կառավարություն (պարետ)։

Ունենք Նիկոլ, ով, լինելով երկրի առաջին դեմք, տեղյակ չէ, որ երկրում կան օրավարձով աշխատողներ, տեղյակ չէ,  որ երկրի գերակշռող մասը գտնվում է վարկերի տակ, իսկ երբ ԱԺ պատգամավորները Կառավարության հարց ու պատասխանի ժամանակ բարձրացնում են այդ խնդիրը, անցնում ես բակի ժարգոնին, մոռացել ես, որ այդ ապրելակերպն էլ ես անօրինականացրել, թե՞ հատուկ ես արել, որ մի քիչ տղա զգաս քեզ:

Ամոթ է, Նիկոլ, ժողովուրդը քեզ է սպասում, պոպուլիստ ջան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել