Հենց նոր հիշեցի հին երևանյան ժամանակներից մի դրվագ և ուզում եմ կիսվել ձեզ հետ:
Ժամանակին Երևանում կար մարդկանց մի հատված, որ տաքսու փող չունենալու պարագայում, բայց շատ շտապ տեղ հասնելու համար օգտվում էին տաքսիներից: Ինչ էին անում իրանք. նստում էին տաքսի (զա ռանեե իմանալով՝ ուր են գնում) ու մոտակա տեղում, որտեղ կան այսպես կոչված «սկվազնոյ պադեզդներ», գալիս էին ու վարորդին՝ բա ախպեր, մի 5 րոպե սպասի, հեսա գալիս եմ: Դուրս էին գալիս, մտնում էդ պադեզդը և մյուս կողմից դուրս էին գալիս ու թռնում վարորդի վրից:
Ինչի՞ հիշեցի իրանց, որովհետև Նիկոլը էսօր նույն բանն արեց. 2018-ին նստեց տաքսին ու էսօր էդ պադեզդով թռավ հպարտ ու դուխով տաքսիստների վրայից: Ձեզ տեղն ա ու քիչ էլ ա, ձեր կարծիքով սա վե՞րջն ա։ Ոչ, սա դեռ սկիզբն ա, ու հա, ընտրել եք, դիմացեք, ձեր ընտրածն ա: Ինքը սիրում ա ձեզ, խոնարհվում ա ձեր առաջ, և ուրեմն կեցցե այն երկիրը, որը մենակ իրանն ա, իսկ դու ինքդ քո խնդիրները լուծի, ապե: Դուխո՜վ տաքսիստ ջան, դուխո՜վ: