Վարկային երկարաժամկետ կամ կարճաժամկետ արտոնությունների սահմանման դեպքում, անկասկած, խոհեմ ու կշռադատված որոշումներ պետք է կայացվեն, որպեսզի նվազագույնի հասցվեն վարկատու բանկի ու վարկառուի հնարավոր վնասներն ու ռիսկերը: Առաջարկում եմ ժամանակավոր վարկային ու հարկային արտոնություններ սահմանելու ժամանակ հատկապես բիզնես վարկերի տրամադրման դեպքում հաշվի առնել տվյալ ֆիզիկական կամ իրավաբանական անձի կողմից արտոնության սահմանված ժամանակահատվածում նոր աշխատատեղեր բացելու և զբաղվածություն ապահովելու ծավալները՝ որպես պարտադիր չափորոշիչ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել