Աշխարհի հնագույն զգեստը պահվում է Լոնդոնում գտնվող Վիկտորիայի և Ալբերտի թանգարանում : Զգեստն ունի ավելի քան 5,5 հազար տարվա պատմություն : Այն հայտնաբերել են 1913 թ. Կահիրեում կատարված պեղումների ժամանակ : Հնագետ Ֆլինդերս Պիտրին ուսումնասիրություն է անցկացրել Թարհանի նեկրոպոլիսում : Գերեզմաններից մեկում հայտնաբերվել են հնագույն կտորի մնացորդներ, որոնք, հետագայում պարզվել է, կնոջ զգեստի մասեր են եղել :

Այդ պահին չեն կարողացել հստակորեն գնահատել զգեստի տարիքը : Մնացորդները հատուկ վայրում պահվել են մինչև 1977 թ., երբ ռեստավրատորները վերջապես որոշեցին վերականգնել զգեստը : Հենց այդ ժամանակ էլ պարզ դարձավ, որ զգեստի մնացորդները պատկանել են եգիպտական փարավոնների առաջաին դինաստիայի կառավարման տարիներին ապրած մի կնոջ :

Սակայն դա ապացուցել հնարավոր է եղել միայն մեր օրերում ռադիոածխածնային անալիզի օգնությամբ : Պարզվել է, որ զգեստի տարիքը գերազանցում է 5,000 տարին : Առավել հստակորեն տարիքը պարզել հնարավոր չէ, քանի որ հետազոտության համար օգտագործվել է կտորի շատ փոքրիկ մաս՝ ընդամենը 2,24 մգ չափով : Եթե վերցվեր ավելի մեծ մաս, ապա կվնասվեր ողջ մնացորդը : Սակայն գիտնականները ենթադրում են, որ զգեստը կարող է էլ ավելի հին լինել :

Զգեստը կարված է սպիտակեղենի երեք կտորից ; Մի ժամանակ այն մոխագույն է եղել : Այն կրող կինը բավականին երիտասարդ է եղել ու գեղեցիկ կազմվածքով, ինչպես նաև հարուստ ընտանիքից է եղել : Զգեստը կարված չի եղել հատուկ թաղման համար. աղջիկն այն կրել է կյանքում :

Սա շատ արժեքավոր գտածո է, որը կարողացել են ուսումնասիրել և գնահատել հայտնաբերումից հարյուրամյակ անց : Հազվադեպ է հնարավոր գտնել այնպիսի կտոր, որն այսքան տարի անց լավ պահպանված կլինի : Ինքնին զգեստը որևէ պատմական լրացում չի կատարում այդ ժամանակահատվածի վերաբերյալ մինչ այս հայտնի տվյալներին :

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել