Տիֆով վարակված Մերի

Ասում են՝ անհաջողակը դժբախտություն է բերում շրջապատին, իսկ ինքն անվնաս է մնում : Նման դեպք տեղի է ունեցել Մերի Մալոն անունով ամերիկացի սպասուհու հետ : 1906 թ. Նյու Յորքում սկսվեց տիֆի համաճարակը : Հիվանությունը տարածում գտավ քաղաքի տարբեր թաղամասներում : Համաճարակի սկզբնական աղբյուրը փնտրելիս սանիտարկները գտան Մերիին , ով աշխատել էր բոլոր վարակվածների ընտանիքներում որպես խոհարար և դարձել էրվարակման աբյուր : Աղջկան մեղադրեցին և մեկուսարանում պահեցին երեք տարի :

Բանտից դուրս գալուց հետո աղջկան արգելեցին աշխատել խոհանոցում, սակայն նա փոխեց ազգանունը և աշխատանքի անցավ ծննդատանը : Հաստատության բոլոր այցելուերը սկսեցին տիֆով հիվանդանալ : Արդյունքում Մերիին կրկին կալանավորեցին, և հենց միայնության ու փակի տակ էլ նա մահացավ : Այդ պահին համաճարակը խլել էր ավելի քան 40,000 կյանք :

Հանս Քրիստիան Անդերսեն

Հանս Քրիստիան Անդերսենը հանրաճանաչ հեքիաթագիր էր : Իր ստեղծագործություններում նա նոր աշխարհ էր ստեղծում՝ լի գույներով ու երջանկությամբ : Ցավոք, ամենահայտնի հեղինակներից մեկի կյանքն այդքան էլ հեքիաթի նման չի եղել : Տաղանդավոր գրողի բախտը չի բերել հակառակ սեռի ներկայացուցիչների հետ հարաբերություններում. նա կանանց համարում էր անհասանելի և ողջ կյանքում կույս է մնացել :

Գրողի արտաքին տեսքը ևս գեղեցիկ չէր. ծանոթները նրան օրանգուտան էին անվանում երկար ձեռքերի և մեծ քթի պատճառով : Հանսը շատ էր սիրում երեխաներին վերջիններիս մեծ սրտի և բացության համար, սակայն երեխաները վախենում էին հեքիաթագրից : 1872 թ. նա գրեց իր վերջին հեքիաթը : Հանսը վստահ էր, որ ատամների քանակն արտացոլվում է արվեստի վրա, այդ իսկ պատճառով երբ ընկավ նրա վերջին ատամը, Հանսը դադարեց ստեղծագործել :

Թմբկահարի պատմությունը

Երիտասարդ Փիթ Բեսթը կարող էր դառնալ The Beatles աշխարհահռչակ երաժշտական խմբի լիարժեք անդամ, սակայն դա նրան չհաջողվեց : Ստեղծման պահին խմբի անդամները թմբկահարի էին փնտրում, և ընտրությունն ընկավ Փիթ Բեսթի վրա : Վերջինս ուներ ազդեցիկ մայր և սեփական հարվածային սարքավորումներ : Սակայն առաջին լսումների ընթացքում պրոդյուսերը չհավանեց Փիթին : Ավելի ուշ Ջոնն ու Փոլ ՄաքՔարթնին որոշեցին ձերբազատվել Փիթից և փոխարինեցին նրան Դինգոյով :

Նման ծանր վիրավորանքից հետո Փիթը չդադարեց զբաղվել երաժշտությամբ, սակայն նրա նախագծերը հայտնիություն ձեռք չէին բերում : Արդյունքում մեծ բեմի փոխարեն նա հայտնվեց խոհանոցում և սկսեց աշխատել որպես խոհարար :

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել