amerikayidzayn.com-ը գրում է․

Նյու Յորքը, որը միշտ հայտնի է եղել որպես երբեք չքնող քաղաք, այսօր մտել է արջի քուն: Փակ են ոչ սննդամթերք ու դեղորայք վաճառող բոլոր խանութները, արգելված են բոլոր տեսակի հավաքները:

ԱՄՆ-ի առողջապահական կազմակերպությունները տանը մնալու հորդորով համատեղ կոչ են հղում ժողովրդին: Ինչպես նամակի մեջ է ասված, առայժմ դա է կորոնավիրուսի դեմ պայքարի գլխավոր միջոցը:

Քլիվլենդի կլինիկայի բժիշկներից Դեն Ալլանն ասում է, ‘’Մանրէներն այսօր ամենուր են, ու եթե մոռանաք լվանալ ձեռքերն ուտելուց եւ դեմքին ձեռք տալուց առաջ, հավանականությունը շատ մեծ է, որ վարակվեք նաեւ դուք’’:

Կորոնավիրուսն օդում կարող է մնալ մինչեւ երեք ժամ, առարկաների վրա` մի քանի ժամից մինչեւ մի քանի օր: Այսինքն` այն կարող է լինել վերելակների կոճակների վրա, դռների բռնակների, խանութների փեղկերի, ու դրա արդյունքում` նաեւ յուրաքանչյուրիս հեռախոսների վրա:

Բժիշկ Ալանի խոսքերով, այն ինչին հնարավոր է դիպչել, կարող է լինել վարակված: ‘’Եվ առաջին հերթին վարակն անցնում է ձեռքերից: Լվացեք ձեր ձեռքերը պարբերաբար ու աշխատեք հրաժարվել ամեն առիթով ձեռքերը դեպի դեմքը տանելու սովորությունից’’:

Հազալիս հարկավոր է բերանը փակել արմունկով, ավելի լավ է`թղթե թաշկինավով ու այն կիրառել միայն մեկ անգամ:

Այս հիվանդությունն այսօր ամենաքիչը տարածվում է հիվանդանոցներում, որտեղ ապահովում են սատինարական ավելի խիստ միջոցներ: Իսկ անհատ անձինք միշտ պիտի հիշեն, որ վարակը կարող է լինել իրենց համակարգիչների ստեղների, հեռախոսների, ավտոմեքենայի բանալու, խանութից գնված ապրանքերի վրա:

Լվացեք ձեռքերը պարբերաբար, հրաժարվեք քթին ու բերանին հպվելու սովորությունից: Այնպես որ, հիմա պայքարը կորանավիրուսի դեմ պիտի տանեն ոչ այնքան բժիշկները, որքան յուրաքանչյուր ոք` առանձին-առանձին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել