Operativ.am-ը գրում է.
Louis Vuitton Moët Hennessy ընկերությունների խմբի նախագահ Բեռնար Առնոն, որը համարվում է Եվրոպայի ամենահարուստ մարդը, մեկ օրում 11,3 մլրդ դոլար է վաստակել, հաղորդում է ՌԻԱ-ն՝ վկայակոչելով Bloomberg-ը:
Նրա կարողության աճը պայմանավորված է ֆոնդային շուայում դրական դինամիկայով:
Աշխարհի ամենահայտնի ներդրողներից մեկը՝ ամերիկացի գործարար Ուորեն Բաֆետը վաստակել է 6,5 մլրդ դոլար, Inditex-ի հիմնադիր, իսպանացի գործարար Ամանսիո Օրտեգան՝ 5,9 մլրդ դոլար:
Վերջին մեկ ամսում աշխարհի ամենահարուստ 20 մարդկանց կարողությունը կրճատվել է ընդհանուր առմամբ գրեթե 300 մլրդ դոլարով՝ շուկաների վրա կորոնավիրուսի ազդեցության պատճառով: Forbes-ի տվյալներով՝ ամենից շատ կորուստներ է կրել հենց Բեռնար Առնոն:
Նյութի աղբյուր՝ https://operativ.am/?p=365207&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել