Shantnews.am-ը գրում է․
ՀՀ վաչապետ Նիկոլ Փաշինյանին այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հարց ուղղեց՝ արդյո՞ք մտադիր են «վարկային արձակուրդ» տալ սպառողական վարկերի դեպքում: Այս հարցը զայրացրեց վարչապետին: Նա խորհուրդ տվեց՝ առաջարկել յուրաքանչյուր քաղաքացու 10 հազար կամ, ավելի լավ է, 50 հազար դոլար տալ:
«Ձե՞ռ եք առնում, տպավորություն է, որ դուք նենց բաժանողն եք, մենք էլ թույլ չենք տալիս: Գնացե՛ք ձեր շրջապատի, միջավայրի հարստությունը բաժանեք մարդկանց, հերիք է, հա՞»,- ասաց նա:
Ուրիխանյանն արձագանքեց.
«Պարո՛ն վարչապետ, Դուք անհարգալից վերաբերունք տեսե՞լ եք իմ կողմից, բա «ձեռ եք առնում»-ը ո՞րն է: Յուրաքանչյուր պատգամավոր իրավունք ունի օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ, մտահոգություն արտահայտել: Այդ մարդիկ «լեն օրվանից» չեն գնում, սպառողական վարկ վերցնում: Դուք չեք ուզում իմ մեկնած ձեռքը՝ աջակցության ձեռքը բռնել, ինձ ուրիշ բաներ եք ասում, ես ասում եմ՝ եկեք՝ որոնենք տարբերակներ»:
Վարչապետը նշեց.
«Դուք անցյալ անգամ խանութների ծեծկռտուքի տեսարաններ էիք նկարագրում, մինչև էդ խանութ ուղարկեցինք, ֆոտոներն եկան, այստեղ չէիք, բա պատգամավորը վեր կենա ԱԺ-ում քննարկման ժամանակ ասի՝ ա՞րև, թե՞ արևիկ: Դուք ասում եք՝ սպառողական վարկեր, ես 2012-ից պատգամավոր եմ, ինչ գնել ենք, սպառողական վարկով ենք գնել, կասե՞ք՝ ինձ ինչո՞ւ պիտի «վարկային արձակուրդ» տային: Ինչ վերաբերում է իմ ասած «կոպեկ-կոպեկ» հետ բերելուն, այո՛, կոպեկ-կոպեկ հետ ենք բերելու»: