Իտալիան կորոնավիրուսի դեմ պայքարն ավելի է խստացնում: Կարանտինի խախտման համար պատիժը 3 ամսից երկարացվել է մինչեւ 5 տարվա ազատազրկման:

Բարձրացվել են նաեւ կարանտինի կանոնները չպահպանելու համար նախատեսված դրամական պատիժները՝ 260 եվրոյի փոխարեն այժմ ստիպված կլինեն վճարել 400-3000 եվրո: Դրանից բացի հրամանը նախատեսում է, որ շրջանային իշխանությունները կարող են սեփական սահմանափակումները մտցնել կորոնավիրուսի դեմ պայքարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել