Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում ընդունել է Իտալիայի նախկին վարչապետ, ԵՄ Եվրոպական հանձնաժողովի նախկին նախագահ Ռոմանո Պրոդիին:

Նախագահը ողջունել է հյուրին և նշել, որ ուրախ է հյուրընկալել փորձառու քաղաքական գործչին և գիտնականին:

«Դուք այնպիսի գործիչ եք, ում հետ ցանկացած պաշտոնյա, ցանկացած ղեկավար ուրախ կլիներ հանդիպել և ես վստահ եմ, որ Ձեր փորձն ու գիտելիքներն օգտակար կլինեն յուրաքանչյուր պետական պաշտոնյայի համար, առավել ևս ներկայումս աշխարհում տեղի ունեցող փոփոխությունների ֆոնին»,- ասել է Վահագն Խաչատուրյանը:

Ռոմանո Պրոդին շնորհակալություն է հայտնել ընդունելության ու ջերմ խոսքերի համար և շեշտել, որ մեծ ուրախությամբ է ժամանել Հայաստան:

Հանդիպման ընթացքում քննարկվել է համաշխարհային տնտեսության զարգացման ուղղություններում ներկայումս ընթացող վերափոխումների և հիմնական միտումների վերաբերյալ տեսական հարցերի լայն շրջանակ:

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել տարբեր երկրների տնտեսական մոդելների և ժողովրդավարական ինստիտուտների փոխազդեցություններին: Մտքեր են փոխանակվել նաև մեր տարածաշրջանային ընդհանուր իրողությունների և գլոբալ տնտեսական ու քաղաքական փոփոխությունների և հիմնախնդիրների շուրջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել