Որոշ երկրներ մեկուսացել են աշխարհից և չեն ընդունում զբոսաշրջիկների ու այլ պետությունների ներկայացուցիչների:

ԿԺԴՀ (Հյուսիսային Կորեա)

Այս երկիրը ամենափակ պետությունների շարքում «առաջատար» է։ Մինչ օրս շատ մարդիկ պարզապես չեն հասկանում, թե ինչպես կարող է ժամանակակից աշխարհում գոյատևել Հյուսիսային Կորեան: Պետության գործող սահմանադրությունը նշում է, որ այն սոցիալիստական պետություն է, որտեղ իշխանությունը գտնվում է աշխատավորների, գյուղացիների, աշխատանքային մտավորականության և աշխատավորների ձեռքերում: Հյուսիսային Կորեայում երկար ժամանակ փորձարկել են մեկուսացման քաղաքականությունը, այդ իսկ պատճառով զբոսաշրջիկների թիվը գնալով նվազեց: Այնտեղ այցելել ցանկացողները կարող են վիզա ստանալ, սակայն պետության տարածքում տեղաշարժվելը շատ խնդրահարույց կլինի:

Էրիթրեա

Այս երիտասարդ պետությունը Եթովպիայից առանձնացել է 1993 թ.:

Համաձայն մարդու իրավունքների գործակալության՝ Էրիթրեան համարվում է աշխարհի վատագույն պետություններից մեկը: Այնտեղ գործում է միակուսակցական համակարգ: Ինչ վերաբերում է տուրիզմին, ապա այստեղ օտարերկրացիների հազվադեպ են ընդունում: Ամբողջ տարածքում տեղակայված են անցակետեր, և յուրաքանչյուրին կարող են ցանկացած վայրում կանգնեցնել և ստուգել փաստաթղթերը: Էրիթրեայում գտնվելու համար հատուկ թույլտվություն է հարկավոր:

Բութան

Հարավային Ասիայում գտնվող այս հին պետությունը սահմանափակել էր զբոսաշրջիկների մուտքը: Նպատակը բնության և տեսարժան վայրերի պահպանությունն էր: Նախկինում օտարերկրացիները Բութան կարող էին այցելել միայն թագավորի կամ թագուհու հրավերով, սակայն այժմ իշխանությունները հասկացել են, որ զբոսաշրջությունը միայն մեծացնում է պետության բյուջեն: Այսօր հետաքրքրասեր զբոսաշրջիկները Բութանում գտնվելու համար վճարում են․ մեկ օրվա արժեքը 250 դոլար է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել