Ինչպես բոլորին հայտնի է, երկրաշարժն ամենաավերիչ բնական աղետներից մեկն է: Յուրաքանչյուր տարի մեր մոլորակի վրա գրանցվում է ավելի քան միլիոն, օրական՝ շուրջ 2700 երկրաշարժ: Իհարկե, ոչ բոլոր ցնցումներն են աղետներ առաջացնում. շատերը մենք անգամ չենք զգում: Սակայն, միաժամանակ, տարեկան մի քանի անգամ տեղի են ունենում երկրաշարժեր, որոնք մտնում են ամենասարսափելի աղետների թվում:

Մեծ չիլիական երկրաշարժ

Պատմության ամենաուժգին երկրաշարժը տեղի է ունեցեել 1960 թ. Չիլիում՝ մի քանի քաղաքի տարածքում: Հենց առաջին ցնցումը հանգեցրել է հարյուրավոր մարդկանց մահվան, իսկ առանց օթևանի է մնացել ավելի քան 100 հազար մարդ: Դրանից հետո բազաթիվ ավելի թույլ ցնցումներ են տեղի ունեցել երկրի ողջ տարածքում՝ հասնելով Կրակե երկրին:

Առաջին ցնցումից հետո մակընթացություն է սկսվել, որը բնորոշ է ցունամիին: Դառնալով ցունամի՝ այն սկսել է դեպի ափ շարժվել 800 կմ/ժ արագությամբ:

Բարեբախտաբար, առաջին ցնցումից առաջ թույլ ցնցումներ էին գրանցվել մոտակա քաղաքներում, և բնակչությունը նախազգուշացվել էր մոտալուտ վտանգի մասին:

Այս սարսափելի աղետի հետևանքով զոհվել է ավելի քան 10 հազար մարդ, շատերին էլ տարել է ցունամին:

Գոբի-ալթայական աղետ

1957 թ. դեկտեմբերի 4-ին էպիկենտրոնում երկրաշարժի ինտենսիվությունը կազմում էր 11 բալ: Այն զգացվում էր Մոնղոլիայի, Չինաստանի հյուսիսային շրջանների և ԽՍՀՄ մի մասի տարածքներում:

80 կմ երկարություն ունեցող լեռնային զանգվածի բարձրանալու արդյունքում դրա շուրջ կազմավորվել էին ճաքեր, որոնց վրայով էլ ներքև սահեց Իհե-Բոգդո լեռան գագաթը: Սկսվեց պատմության ամենաուժգին երկրաշարժերից մեկը:

Հիմալայան երկրաշարժ

Հիմալայան երկրաշարժը խոշորագույն սեյսմիկ աղետն է եղել Տիբեթի բարձրավանդակում՝ հնդկաչինական սահմանին մոտ: Երկրաշարժի ուժգնությունը գնահատել հնարավոր է միայն ըստ սեյսմակայանների ցուցիչների և այն վկայությունների, որոնք, սակայն, արվել են՝ գտնվելով էպիկենտրոնից բավականին հեռու:

Մուսոնային անձրևների հետևանքով խոնավացած լեռներում բազմաթիվ սողանքներ են տեղի ունեցել: Տեղաշարժված զանգվածի քաշը, ըստ մոտավոր գնահատականների, կազմում է 2 միլիարդ տոննա: Այս երկրաշարժի ականատեսները շատ չեն եղել, սակայն դրա մասին սարսափելի բաներ են պատմում: Անգամ էպիկենտրոնից 1000 կմ հեռավորության վրա գտնվող Կալկութայում բնակչությունը խիստ սարսափած է եղել ցնցումներից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել