Ամերիկացի դերասանուհի Դեբի Մեյզարը, որը վարակվել է կորոնավիրուսով, նկարագրել է իր ախտանիշները: Նա այս թեմայի վերաբերյալ գրառում է հրապարակել Instagram-ի իր էջում:

«Ընկերները» ֆիլմի դերասանուհին պատմել է, որ մարտի 22-ին է տեղեկացել COVID-19- ի թեստի դրական պատասխանի մասին: «Մոտ մեկ ամիս առաջ իմ ամբողջ ընտանիքը (ամուսին և երկու դուստր) սկսեց տարօրինակ զգալ՝ ջերմություն, գլխացավ, կոկորդի ցավ և չոր հազը: Այն շատ արագ անցավ, և ես ամեն ինչ վերագրեցի սեզոնային հիվանդությանը», – գրել է նա:

Ըստ նրա՝ մարտի 15-ին ինքը արթնացել է նման ախտանիշներով, որոնց պատճառով ջերմություն և ուժեղ ցավ է զգացել: Մեյզարը կապ է հաստատել բուժող բժշկի հետ, որը ասել է, որ չի կարող վիրուսի առկայության համար թեստավորվել, քանի որ դերասանուհին վարակված մարդկանց հետ կապ չի ունեցել և չի այցելել այլ երկրներ: Ավելի ուշ դերասանուհուն հաջողվել է գտնել թեստ, որը ցույց է տվել դրական արդյունք:

«Ես կարող եմ շնչել, և ես մտադիր եմ բուժվել այստեղ՝ իմ սեփական տանը: Իմ ընտանիքը 14 օր է, ինչ կարանտինացված է, բայց նրանք ախտանիշներ չունեն: Մտածեք, որ մենք բոլորս արդեն ունենք կորոնավիրուս: Ո՞վ գիտի: Մնացեք տանը ամեն դեպքում: Պաշտպանեք ինքներդ ձեզ և ձեր սիրելիներին», – գրել է նա:

https://instagram.fiev1-1.fna.fbcdn.net/v/t51.2885-15/e35/p1080x1080/90352317_2449640865346833_8037632529668143421_n.jpg?_nc_ht=instagram.fiev1-1.fna.fbcdn.net&_nc_cat=1&_nc_ohc=QkSbAtDNK1IAX-2uei7&oh=458ed39ba99881a1edee03e7942cbc11&oe=5EA2F7B8

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել