Factor.am-ը գրում է․

Կորոնավիրուսի պատճառով աշխարհում հետաձգվել ու չեղարկվել են մասշտաբային միջոցառումներ:

Ֆրանսիայում չեղարկվել է Կաննի միջազգային կինոփառատոնը: Ռոտերդամում չեղարկվել է «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթը: Ամերիկյան Քոչելլա (Coachella) փառատոնը հետաձգվել է մինչև հոկտեմբեր: Նյու Յորքում հետաձգվել է Met Gala ամենամյա միջոցառումը: Տոկիոյում չեղարկվել է Ծաղկող բալենու ամենամյա փառատոնը: Հետաձգվել են եվրոպական ֆուտբոլի ազգային առաջնությունները, Չեմպիոնների լիգան և Եվրո-2020-ը: NBA-ը հետաձգել է բասկետբոլի կանոնավոր առաջնությունը: Չեղարկվել է Հոկեյի աշխարհի առաջնությունը: Մոսկվայում հետաձգվել է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: Դոնալդ Թրամփը հետաձգել է G7-ի երկրների ղեկավարների հանդիպումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել