Pastinfo.am-ը գրում է․

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ինքնամեկուսացվել է, քանի որ շփվել է կորոնավիրուսով վարակված բժշկի հետ: Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը` հղում անելով կանցլերի պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտին:

«Այսօրվա մամուլի ասուլիսից հետո կանցլերին հայտնել են, որ այն բժիշկը, որը ուրբաթ երեկոյան պատվաստել էր իրեն թոքաբորբի դեմ, կորոնավիրուսի թեստավորում է անցել, որի արդյունքը դրական է եղել: Հենց այդ պատճառով էլ կանցլերը որոշել է շտապ անցնել տնային կարանտինի»,-նշել է Շտեֆեն Զայբերտը:

Նրա խոսքով Մերկելն առաջիկա օրերին պարբերաբար ստուգումներ կանցնի, մինչև հստակ արդյունք լինի: Գերմանիայի կանցլերը տնային կարանտինի ընթացքում ևս կկատարի իր պարտականությունները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել