Վրաստանն Աբխազիայի նախագահական կրկնակի ընտրություններն ապօրինի է համարում, նշվում է Վրաստանի ԱԳՆ տարածած հայտարարության մեջ:

Ընտրություններն Աբխազիայում հակասում են իրավունքի միջազգային նորմերին, ասվում է հայտարարության մեջ: Ընդգծվում է, որ միջազգային հանրությունը պաշտպանում է Վրաստանի անկախությունը եւ տարածքային ամբողջականությունը եւ չի ճանաչում Աբխազիայի նախագահական ընտրությունները:

Մարտի 22-ին Աբխազիայում տեղի են ունեցել նախագահական ընտրություններ: Երկրի բարձրագույն պաշտոնին հավակնում է Աբխազիայի վարչապետը` Ադգուր Արձինբան, ընդդիմության առաջնորդներից մեկը` խորհրդարանի պատգամավոր Ասլան Բժանիան, ՆԳ նախկին նախարար Լեոնիդ Ձափշբան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել