Տասնյակ տարիներ շարունակ հոլիվուդյան ֆիլմերը մեզ տարատեսակ տարբերակներ են ներկայացնում այն բանի, թե ինչ կարող է պատահել մարդու հետ, եթե նա հայտնվի բաց Տիեզերքում: Որոշ ֆիլմերում նշվում է, որ այդ դեպքում մարդը կենթարկվի սառը տիեզերական վակուումի և անմիջապես կմահանա ցրտից, մյուսներում էլ ասվում է, թե մարդու մարմինը բառացիորեն կպայթի: Սակայն, որքան էլ որ պատկերավոր լինեն նման տեսարանները, իրականությունն այլ է:

Ի՞նչ կպատահի մարդու հետ, եթե առանց սկաֆանդրի հայտնվի բաց Տիեզերքում

Նախևառաջ, գազը նրա թոքերում և ստամոքսում կշատանա և ուռուցք կառաջացնի: Յուրաքանչյուր տեսակի հեղուկ, որը կհայտնվի շրջակա միջավայրում, օրինակ՝ աչքի կամ լեզվի հեղուկը, կգոլորշիանա: Ընդամենը 10 վայրկյանում տիեզերագնացը կզրկվի տեսողությունից, իսկ ևս 5 վայրկյան անց՝ գիտակցությունից: Սա տեղի կունենա գազափոխանակության հետևանքով, որը հակառակ ուղղությամբ կաշխատի, և թթվածինը այլևս չի մատակարարվի արյուն: Տիեզերագնացի մաշկը կգունազրկվի: ԲացՏիեզերք դուրս գալուց ընդամենը մեկ րոպե անց նա կխեղդվի:

Չնայած որ Տիեզերքում չափազանց ցուրտ է, մարդնանմիջապես չի սառչի, քանի որ տաքությունը մարմնից այդքաան արագ դուրս չի գալիս: Այնպես որ՝ ցուրտը գլխավոր վտագը չի հանդիսանում:

Ինչու՞ բաց Տիեզերքում առանց սկանֆանդրի մարդը չի կարող պայթել

Ինչպես արդեն նշվեց, տիեզերական վակուումում գտնվելու ժամանակ տիեերագնացի թոքերում օդի ծավալը մեծանալու է: Դա կարող է հանգեցնել հյուսվածքների պայթելուն, սակայն մարդու մաշկն ունակ է նման պարագայում կանխելու օրգանզիմի պայթյունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել