«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունն արտակարգ դրության պայմաններում սկսում է պարետատան կողմից լրատվամիջոցների գործունեությունը սահմանափակելու և գրաքննության փաստերի մոնիթորինգ իրականացնել։
Խոսքի ազատությունը և լրատվամիջոցների ազատ գործունեությունը ժամանակակից հասարակությունների կարևորագույն արժեքներից են, և դա պետք է ամեն գնով պաշտպանել: Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարով պայմանավորված արտակարգ դրության պայմաններում լրատվամիջոցների գործունեությունը որոշակի սահմանափակումների է ենթարկվում: Բայց դրանք չպետք է առիթ դառնան իշխանությունների համար լրատվամիջոցներին գրաքննելու և խոսքի ազատությունը վերահսկելու:

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետամուտ է լինելու, որ արտակարգ դրության պայմաններում լրատվամիջոցների ազատ գործունեության սահմանափակումները չվերածվեն բազմակարծությունը վերացնող և իրականությունը պարտակող ավտորիտար միջավայրի ձևավորման, չվերածվեն կամայականությունների և չարաշահումների:

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը խնդրում է լրագրողական համայնքին և լրատվամիջոցներին, ինչպես նաև սոցիալական ցանցերի օգտատերերին պարետատան կողմից լրատվամիջոցների գործունեության սահմանափակման փաստերի մասին տեղյակ պահել «Մեդիա պաշտպան» նախաձեռնության մոնիթորինգային թիմին:

Մոնիթորինգի տվյալների մասին «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը պարբերաբար հանդես կգա հայտարարություններով և վելուծություններով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել