Դիտեցի Հ1-ի ռեպորտաժը ավագանու այսօրվա նիստի վերաբերյալ: Նույնիսկ չեմ ուզում կիսվել տեսանյութով...

Առաջին դրվագում հարցս վերաձևակերպվում և ներկայացվում է լրագրողի կողմից, իսկ պատասխանը ուղիղ փոխքաղաքապետի խոսքերն են:

Երկրորդ և երրորդ դրվագում Թեհմինայի և իմ խոսքերն են կոնտեքստից լրիվ դուրս, ինչին հետևում է քաղաքապետի «խրոխտ» պատասխանը իր իսկ կադրերից: Դրան հաջորդում է իմ խոսքերի մի շատ կարճ հատված, այնուհետև՝ Մարությանի խոսքերն ու իշխանական-քարոզչական բնույթի կադրեր և Մարությանի ելույթի երկար հատված:

Մի խոսքով ուզում էինք լավ, ստացվեց ինչպես միշտ... Հ1-ը մնացել է քարոզչամեքենա՝ պարբերական վուլգար դրսևորումներով: Իսկ ինչո՞ւ վուլգար, որովհետև ամբողջ նիստը, որը բյուջեի կատարողականի մասին էր, Հ1-ի կողմից ներկայացվեց առանց բովանդակային հիմնավորումների մեկ բառ լուսաբանման:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել