Սուպերհերոսների մասին ֆիլմերի մեծ մասը նմանատիպ սյուժեներ ունի. գլխավոր հերոսը գերբնական ուժ է ձեռք բերում այն բանից հետո, երբ նրա հետ որևէ դժբախտ պատահար է տեղի ունենում: Թվում է՝ իրականության մեջ նման բան հնարավոր չէ: Պարզվում է՝ դա ամենևին էլ այդպես չէ, և մարդիկ ևս իրականում գերբնական ուժ կարող են ստանալ: Գրանցվել են իրական դեպքեր, որոնց չհավատալ չենք կարող:
Ջեյսոն Փաջեթ

Ջեյսոնը երիտասարդ էր, ով ոչնչով չէր տարբերվում իր հասակակիցներից, և նրանց նման էլ մաթեմատիկա չէր սիրում: 2002 թ. նրա կյանքը կտրկանապես փոխվեց: Տղային թալանեցին՝ գլխին հարվածելով: Բժիշկները նրա մոտ հասարակ ուղեղի ցնցում ախտորոշեցին, սակայն Ջեյսոնը տուն վերադարձավ ամբողջովին այլ մարդ դարձած: Տղային սկսեցին հետաքրքրել մաթեմատիկայի և ֆիզիկայի հետ կապված հիմնային հարցեր: Նա տառացիորեն վիզուալիզացնում էր բարդագույն բանաձևերը, և աստիճանաբար հանճարի վերածվեց:
Նրա ուղեղն ուսումնասիրեցին մասնագետները, և պարզվեց, որ Ջեյսոնի մոտ գործում են ուղեղի այնպիսի հատվածներ, որոնք մարդկանց մեծ մասի մոտ «քնած են»:
Դերեք Ամատո

Երբ տղամարդը 39 տարեկան էր, նա լողավազանի մեջ ցատկելիս հարվածեց հատակին, որի հետևանքով ուղեղի ցնցում ստացավ և կորցրեց լսողության մեկ երրորդը: Սակայն միաժամանակ Դերեքն արտասովոր կարողություն ձեռք բերեց. նա սկսեց «տեսնել» երաժշտությունը: Չնայած որ մինչև հարվածը ևս նա կիթառ նվագում էր, երաժշտական պատրաստվածության նրա մակարդակը դեռ այնքան էլ բարձր չէր:
Տրավմայից հետո նա սկսեց երաժշտություն գրել և դաշնամուր նվագել, որը մինչ այդ երբեք չէր արել: Դերեքի մոտ ախտորոշեցին սինեսթեզիա: Այժմ Ամատոն հաջողակ կոմպոզիտոր և հայտնի դաշնակահար է:
Օրլանդո Սերել

10 տարեկան հասակում ապագա հանճարի գլխին հարվածեցին բեյսբոլի գնդակով: Տղան հարվածից ընկավ, սակայն վեր կացավ և շարունակեց խաղը: Ծնողներին նա տրավմայի մասին չպատմեց, քանի որ վախենում էր պատժվելուց: Երեխային սկսեցին տանջել սարսափելի գլխացավերը, որոնք, սակայն, ժամանակի ընթացքում անհետացան: Գլխացավերին փոխարինելու եկավ ունակությունը բարձրագույն ճշգրտությամբ օրացույցային հաշվարկներ կատարելու:
Այս մարդը կարողանում է հիշել, թե ինչ է իր հետ պատահել կյանքի յուրաքանչյուր պահի՝ հարվածից հետո: Այլ կերպ ասած՝ Օրլանդոն ֆենոմենալ հիշողություն է ստացել:



