Ֆիզիկական անձանց և բիզնես սուբյեկտներին առևտրային բանկերի կողմից «վարկային արձակուրդ» կոչված մեխանիզմով օժանդակությունը չի բացառվում՝ խնդրահարույց իրավիճակ առաջացնի:

Բանկերի կողմից սեփական նախաձեռնողականությամբ հանդես գալը ողջունելի է և միմիայն դրական ազդակ: Միևնույն ժամանակ տարբեր բանկերի կողմից «վարկային արձակուրդի» եզրույթի ներքո երբեմն միմյանցից բավական տարբերվող մեխանիզմներ են ենթադրվում՝ սկսած վարկային պարտավորությունների մարման գրաֆիկների վերահաշվարկի հնարավորությունից մինչև պայմանական ժամանակ անց կուտակված պարտավորությունների կատարում: Հասկանալի է, որ, իբրև մասնավոր կառույցներ, բանկերն ազատ են իրականացնելու ուրույն քաղաքականություն՝ ելնելով սեփական հաշվարկներից ու հնարավորություններից, մինչդեռ այս պարագայում «վարկային արձակուրդի» տարընթերցումը հնարավոր է՝ մարդկանց համար «անակնկալներ» առաջացնի, ինչից առաջինն ու ամենաշատը կտուժի հենց բանկային համակարգը:

Եվ չնայած ԿԲ-ի կողմից ակտիվ միջամտության բացակայությունը ևս հասկանալի է բանկերին ազատություն տալու և այդպիսով ֆինանսական այդ կառույցների համար սեփական պարտավորությունների կատարմանը չխոչընդոտելու տեսանկյունից, առաջարկում եմ Կենտրոնական բանկին որոշակի ակտիվություն, այնուամենայնիվ, դրսևորել, մասնավորապես՝

  • սահմանել «վարկային արձակուրդի» համընդհանուր մեխանիզմ կամ դրա ներքո գործողությունների որոշակի շրջանակ,
  • նույն գործընթացի մեջ ներառել նաև բոլոր այն բանկերը, որոնք դեռևս հանդես չեն եկել նմանատիպ նախաձեռնությամբ (հանրության մոտ կարծես նկատվում է այդ բանկերի «սև ցուցակի» ձևավորումը, ինչը բանկային ոլորտի համար ևս բացասական ազդակ է):
  • մնացած ֆինանսական կառույցների համար հնարավորության դեպքում մշակել այլ համընդհանուր գործելաոճ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել