ԿԲ-ն կարող է նպաստել «վարկային արձակուրդի» տարընթերցումից խուսափելուն


12:24 , 19 մարտ, 2020

Ֆիզիկական անձանց և բիզնես սուբյեկտներին առևտրային բանկերի կողմից «վարկային արձակուրդ» կոչված մեխանիզմով օժանդակությունը չի բացառվում՝ խնդրահարույց իրավիճակ առաջացնի:

Բանկերի կողմից սեփական նախաձեռնողականությամբ հանդես գալը ողջունելի է և միմիայն դրական ազդակ: Միևնույն ժամանակ տարբեր բանկերի կողմից «վարկային արձակուրդի» եզրույթի ներքո երբեմն միմյանցից բավական տարբերվող մեխանիզմներ են ենթադրվում՝ սկսած վարկային պարտավորությունների մարման գրաֆիկների վերահաշվարկի հնարավորությունից մինչև պայմանական ժամանակ անց կուտակված պարտավորությունների կատարում: Հասկանալի է, որ, իբրև մասնավոր կառույցներ, բանկերն ազատ են իրականացնելու ուրույն քաղաքականություն՝ ելնելով սեփական հաշվարկներից ու հնարավորություններից, մինչդեռ այս պարագայում «վարկային արձակուրդի» տարընթերցումը հնարավոր է՝ մարդկանց համար «անակնկալներ» առաջացնի, ինչից առաջինն ու ամենաշատը կտուժի հենց բանկային համակարգը:

Եվ չնայած ԿԲ-ի կողմից ակտիվ միջամտության բացակայությունը ևս հասկանալի է բանկերին ազատություն տալու և այդպիսով ֆինանսական այդ կառույցների համար սեփական պարտավորությունների կատարմանը չխոչընդոտելու տեսանկյունից, առաջարկում եմ Կենտրոնական բանկին որոշակի ակտիվություն, այնուամենայնիվ, դրսևորել, մասնավորապես՝