Operativ.am-ը գրում է.

Brent ապրանքանիշի նավթի պայմանագրային գինը մայիսին մատակարարման համար ընկել է 25 դոլարից ներքեւ՝ բարելի համար։ Ժամը 20:33-ի դրությամբ վառելիքն արժեր 24,96 դոլար՝ բարելի համար, վկայում են Միջմայրցամաքային բորսայի տվյալները։ Նավթը մեկ օրվա ընթացքում էժանացել է 14,5%-ով, հայտնում է Forbes-ը։

Դեռեւս առավոտյան Brent-ն արժեր 28 դոլարից ավելի, սակայն սրընթաց ընկավ։ Դրա հետեւանքով ռուբլին փլուզվեց։ Միջազգային սակարկումներում դոլարի փոխարժեքը մոտեցավ 82 ռուբլուն, եվրոյի փոխարժեքը՝ 89 ռուբլուն։ Մոսկովյան բորսայում դոլարը վաճառվում է 80,87 ռուբլով։ Սա արժույթի թանկացման առավելագույն սահմանն է, որը Մոսկովյան բորսայի կողմից սահմանվել է մարտի 18-ին։ Դոլարի վաճառքի եւ գնման դրանից բարձր հայտեր ներկայացնելն արգելված է։ Սակարկումները շարունակելու համար բորսան պետք է ընդլայնի արժույթի փոխարժեքի տատանումների սահմանները։ Եվրոն արժի մոտ 88,6 ռուբլի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել