Բրիտանական թատրոնի և կինոյի դերասան Շոն Բինը ծեծկռտուք է հրահրել ինքնաթիռում և բաժակը նետել կնոջ՝ Էնդի Մուրի վրա: Այդ մասին հայտնում է The Sun-ը:
Հաղորդվում է, որ «Գահերի խաղի» դերասանը և նրա կինը թռչում էին առաջին կարգով, որտեղ նրանց առաջարկել են անվճար ալկոհոլային խմիչքներ: Ականատեսի խոսքով՝ ինը ժամ տևողությամբ թռիչքի կեսին, հարբած զույգը սկսել է հարաբերություններ պարզել: «Նրանք շատ հարբած էին և բարձր տրամադրությամբ, բայց հանկարծ ամեն ինչ վատացավ»,- ասել է աղբյուրը:
Նա բացատրել է, որ ինչ-որ պահի 33-ամյա կինը 60-ամյա Բինի վրա սպիտակ գինի է լցրել, որից հետո նա վեր է կացել, սկսել է գոռալ և բաժակը նետել նրա վրա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել