Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն:

 Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածը մերկասառույցի պատճառով դժվարանցանելի է:

Գյումրի-Աշոցք ավտոճանապարհը (բուք է) փակ է. կան կուտակված ավտոմեքենաներ:

Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհները դժվարանցանելի են:

Սյունիքի և Լոռու մարզերում (բացի Վանաձոր քաղաքից), Գեղարքունիքի մարզի Սևան, Ճամբարակ քաղաքներում, Շիրակի մարզի Ամասիա, Աշոցք գյուղերում և Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում տեղում է ձյուն:

Լոռու մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Սյունիքի մարզի Գորիս և Կապան քաղաքներում մառախուղ է:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել