Նոր տվյալները վկայում են այն մասին, որ Երկիր մոլորակը 3,2 միլիարդ տարի առաջ ծածկված է եղել հսկայական օվկիանոսով և չի ունեցել մայրցամաքներ: Այդ մասին գրում է Nature Geoscience-ը:
ԱՄՆ Կոլորադոյի համալսարանի գիտնականները, ուսումնասիրելով հնագույն օվկիանոսի ընդերքի նմուշներ, եկել են հետաքրքիր եզրակացության: Նրանք հետազոտել են Ավստրալիայի հյուսիս-արմուտքում գտնվող գեոլոգիական տարածքը, որտեղ գտնվում է 3,2 միլիարդ տարեկան սալ:
Ուսումնասիրելով նստվածքային ապարների ավելի քան 100 նմուշ՝ գիտնականները հայտնաբերել են, որ 3,2 միլիարդ տարի առաջ օվկիանոսում եղել է ավելի շատ թթվածին-18, քան թթվածին-16 (վերջինս օվկիանոսում այսօր ավելի հաճախ է հանդիպում): Դա վկայում է այն մասին, որ 3,2 միլիարդ տարի առաջ մոլորակի վրա ցամաք գրեթե գոյություն չի ունեցել, քանի որ, համաձայն համակարգչային մոդելների, մայրցամաքային հողերը կլանում են թթվածին-18-ը օվկիանոսներից:
Հետագայում գիտնականները նախատեսում են ուսումնասիրել այլ, առավել «երիտասարդ» ժայռային կազմավորումներ Արիզոնայից մինչև Հարավային Աֆրիկա ընկած տարածքում, որպեսզի պարզեն, թե երբ են առաջացել առաջին մայրցամաքները:



